երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարույր Հովհաննիսյանն ու Ալեն Սիմոնյանն այսօր հանդես կգան ելույթով

Պարույր Հովհաննիսյանն ու Ալեն Սիմոնյանն այսօր հանդես կգան ելույթով

Ընթանում է «Կին քաղաքական առաջնորդների Ժողովրդավարության, Խաղաղության և անվտանգության գագաթնաժողով-Հայաստան» միջոցառման տեսուղերձների հատվածը:

Միջոցառմանը տեսաուղերձներով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Կին քաղաքական առաջնորդների» միջազգային ցանցի ժողովները հյուրընկալել են աշխարհի տարբեր երկրներ:

«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման և ստեղծված ծանր հումանիտար իրավիճակով պայմանավորված Երևանում կայանալիք միջոցառումը հետաձգվել է: Հայաստանի համար ճգնաժամների, հակամարտությունների և հետհակամարտային իրավիճակների ներառական և իրավունքահեն լուծումները, խաղաղաշինության գործընթացներում կանանց հավասար ներգրավվածության հարցերը շարունակելու են սկզբունքային նշանակություն ունենալ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Միջոցառման տեսաուղերձների հատվածը հասանելի է հետևյալ հղումով։

  • Կիսվել: