Պանամայի ջրանցքը չի փակվի ռուսական նավերի համար
Պանամայի ջրանցքի վարչակազմը բացառել է ռուսական նավերի համար ջրանցքը փակելու հնարավորությունը՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով:
"Մենք ուշադիր հետեւում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, (բայց) դա մշտապես չեզոք միջազգային տարանցիկ ջրային ուղի է", — ասված Է Պանամայի ջրանցքի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ջրանցքը չեզոք է դարձել 1977 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերի եւ այն ժամանակվա երկրի դե ֆակտո առաջնորդ Օմար Տորրիխոսի միջեւ պայմանագրերի ստորագրումից հետո, որոնց համաձայն Պանաման վերահսկողություն է ստացել այդ տրանսօվիակոսյան երթուղու նկատմամբ: Այն երաշխավորում է բոլոր ազգերի նավերի անվտանգ եւ բաց տարանցումը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում, հայտնում է Ռիա Նովոստին։