երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան

Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այժմ պետք է փակել բոլոր փողոցները ոչ միայն Երևանում, այլ նաև բոլոր մարզերում։

«Փողոց փակեք, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք՝ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Մենք տեղեկացանք, որ փողոցներ են փակվել Սյունիքում, Արարատում։ Սյունիքի դարպասները բբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Մինչև այդ նա բազմամարդ երթով շարժվել էր մի շարք բուհեր, կոչերով հանդես եկել։ Սրբազանին են միացել տարբեր բուհերի ուսանողներ։
 

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել, իսկ այսօր՝ 18։30-ին կրկին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

  • Կիսվել: