երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Փակեք այն փողոցները, որոնցում ոստիկաններ չկան. Ազգային ճակատ

Փակեք այն փողոցները, որոնցում ոստիկաններ չկան. Ազգային ճակատ

Այսօր քաղաքացիներն ինքնաբուխ ակցիա են իրականացնում՝ փակելով մի շարք փողոցներ: Առավոտյան ժամը 8:00-ից սկսվել է գործընթացը: 

Նշենք նաև, որ ժամը 10:30-ից Բագրատ Սրբազանը կայցելի ՀՀ Նկարիչների միություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գրողների միություն:

«Ազգային ճակատ» տելեգրամյան էջը տեղեկացնում  փակվող փողոցների մասին:

«Երևանում և մարզերում փողոցներ կան, որոնք հանդիսանում են երակներ։ Օրինակ՝ Միասնիկյան պողոտան, Բաղրամյան պողոտան, Արշակունյաց պողոտան։ Դրանք փակելը շատ կարևոր է:

Անհնազանդության ակցիա իրականացնելու, մասնավորապես, փողոց փակելու համար կարող եք  օգտագործել աղբամանները, նստարանները, սամակատները և այլն։ Մեծ խմբերով անդադար կարող եք անցնել հետիոտնի համար նախատեսված հատվածներով։ 

Փակեք տարբեր փողոցներ: Ոստիկանական բաժանմունքում հայտնվելը ինքնանպատակ չէ, փակեք այն փողոցները, որոնցում ոստիկաններ չկան»,- տեղեկացնում է տելեգրամյան էջը:

  • Կիսվել: