ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն․ ԿԳՄՍ նախարար

Պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: 

«Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին:

Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»,-նշել է նա:

  • Կիսվել: