երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ովքե՞ր նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր

Ովքե՞ր նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում էր ավագանու 48 անդամ։

Այսօրվա նիստի օրակարգում էր Երևանի փոխքաղաքապետեր ընտրելու հարցը:

Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։

Քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին նայև Լևոն Հովհաննիսյանը 31 կողմ, 5 ձեռնպահ ձայներով, Սուրեն Գրիգորյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով և Սարգիս Մադաթյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով:

Նշենք որ քաղաքապետի տեղեկալներից 3-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, 1-ը «Հանրապետություն» կուսակցությունից:

նշենք նաև, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորեց չմասնակցել քաղաքային իշխանությունների ձևավորման համար նախատեսված քվեարկություններին։

«Հորդորում եմ չգրանցվել փոխքաղաքապետերի ընտրության քվեարկության համար, քվորում չի ապահովվի, հետևաբար, նիստը չի կայանա և իշխանությունները չեն ձևավորվի»,- հայտարարեց Արամ Թորոսյանը։

Այս հայտարարությունից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։

«Հանրային ձայն» խմբակցությունն էլ հայտնեց, որ բոլոր թեկնածուներին ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ծանոթ չէ նրանց ու նրանց գործունեությանը։

  • Կիսվել: