երկուշաբթի, հունիս 27
27 / 6 / 2022
Ով առաջինը վայր կդնի մանդատը. «Իրավունք»

Ով առաջինը վայր կդնի մանդատը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ստեղծված իրավիճակում ով է առաջինը վայր դնելու պատգամավորական մանդատը: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` իշխանական օրենսդիրների վրա այս օրերին այնպիսի վերահսկողություն է սահմանված, որ անգամ խուսափում են մտածել ինչ-որ ինքնուրույն քայլեր կատարելուց, ուր մնաց` թե ռիսկ անեն մանդատ վայր դնել: Թեպետ որեւէ մեկը չի էլ շտապում մանդատները վայր դնել, որովհետեւ շատերը հազար ու մի վարկ ու հիպոտեկ ունեն վճարելու:

Մյուս կողմից էլ` ինչ-ինչ խոստումներ են տրվել նրանց, թե Նիկոլ Փաշինյանն անգամ եթե հեռանա, իրենք կշարունակեն մնալ եւ իրականացնել օրենսդրական աշխատանքը` ժամանակավոր կառավարության դիրիժորությամբ:

Սակայն բոլորովին այլ իրավիճակ է ընդդիմության շարքերում: Շշուկներ են պտտվում, որ ինչ-որ փուլում կգտնվի մեկը, ով առաջինը վայր կդնի մանդատը` դրանով շահելով ժողովրդի վստահությունն ու համապատասխան աթոռը` ձեւավորվելիք ապագա կառավարությունում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: