շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Օտար երկրների մուտքը տարածաշրջան անընդունելի է». Ռաիսին՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին

«Օտար երկրների մուտքը տարածաշրջան անընդունելի է». Ռաիսին՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին

Իրանի նախագահ Էբրահին Ռաիսին ընդունել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին։ 

Հանդիպումների ընթացքում Ռաիսին հայտարարել է, որ  կարևոր է տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության պահպանումը։ Իրանը ողջունում է տարածաշրջանային բանակցությունները 3+3 ձևաչափով կամ ցանկացած այլ ֆորմատով աշխատանքը, որը կարող է օգնել լուծելու խնդիրները և հանգուցալուծել Ադրբեջանի և Հայաստանի թնջուկները։ 

Միաժամանակ, նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ երկխոսության միջոցով լուծել իրենց խնդիրները։ 

Ռաիսին ասել է, որ Կովկասում կայունության ամրապնդումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից, որոնք, ըստ նրա, ունակ են լուծելու բոլոր խնդիրները։ Նա հավելել է, որ արտատարածաշրջանային երկրների առկայությունը ոչ մի դեպքում ձեռնտու չէ տարածաշրջանի երկրներին, և ռեգիոնալ աշխարհաքաղաքականությունը պետք է մնա անփոփոխ։

  • Կիսվել: