երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Դիլիջանում․ բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են ավտոմատներ

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Դիլիջանում․ բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են ավտոմատներ

Երեկ՝ հունիսի 8-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Դիիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Կամոյի փողոցում տեղակայված անշարժ պահակետից ժամը 23։50-ի սահմաններում ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Մովսես Նավասարդյանին, 27-ամյա Դավիթ Ասլանյանին, 29-ամյա Սիմոն Սիմոնյանին, 29-ամյա Էդգար Ավդալյանին և 30-ամյա Արթուր Օսեյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել են Mercedes Benz S500 մակնիշի 07 ԼT 070 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբրվել է 2 հատ ինքնաձիգեր։ Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: