կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Որտեղի՞ց այն կանխավարկածը, որ Ռուսաստանը փակել, փակում կամ փակելու է իր շուկան մեր առջև. Փաշինյան

Որտեղի՞ց այն կանխավարկածը, որ Ռուսաստանը փակել, փակում կամ փակելու է իր շուկան մեր առջև. Փաշինյան

Որտեղի՞ց այն կանխավարկածը, որ Ռուսաստանը փակել է կամ փակում է կամ փակելու է իր շուկան մեր առջեւ. մենք ԵԱՏՄ անդամ ենք, եւ մեր տնտեսական հարաբերությունները կարգավորվում են: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, որ օրեր շարունակ հայկական կոնյակով բեռնված բեռնատարներին թույլ չէին տալիս մուտք գործել ՌԴ տարածք՝ Փաշինյանն ասաց. ՛՛Վերջին 20 տարում քանի՞ անգամ է նման իրավիճակ եղել: Այդ իրավիճակը մենք հարյուրավոր անգամներ ունեցել ենք:

Ամեն անգամ մենք եզրակացություններ անելու համար պետք է նրբություններին ծանոթ լինենք: Ես փորձել եմ այդ հարցը հասկանալ, եւ ստացել ենք հավաստիացումներ, որ այդտեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա: Այդ հարցը կարգավորվել է: Իմ ուղերձը մեր տնտեսվարողներին եղել է հետեւյալը՝ որակի ստանդարտներին պետք է շատ լրջորեն հետեւել: Երբ մեր ապրանքները լինեն որակյալ եւ մրցունակ, բոլոր շուկաներն էլ բաց են՛՛:

  • Կիսվել: