ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Որտեղ է կորոնավիրուսից բուժվում Գագիկ Ծառուկյանը

Որտեղ է կորոնավիրուսից բուժվում Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։

Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը բուժումը ստանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն նա այնտեղ չի գիշերում, կաթիլայիններ է ստանում, որից հետո գնում է տուն, հայտնում է «Հրապարակը»։

Մեր աղբյուրի խոսքով՝ Ծառուկյանի ինքնազգացողությունը լավ է։

Նշենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաեւ Ծառուկյանի որդին՝ Նվերը, որը եւս առանց լուրջ բարդությունների հաղթահարում է հիվանդությունը։

  • Կիսվել: