ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որքան շուտ ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանների հարցում համաձայնության գան, այնքան քիչ կլինի ռազմական գործողությունների հավանականությունը․ Ամիրբեկով

Որքան շուտ ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանների հարցում համաձայնության գան, այնքան քիչ կլինի ռազմական գործողությունների հավանականությունը․ Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Արցախն ստանալուց հետո իրենց մյուս կարևոր խնդիրը Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան է։

Ամիրբեկովը քողարկված սպառնալիք է հնչեցրել՝ ասելով, որ եթե սահմանների հարցը լուծվի, «ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն էլ կնվազի»։

«Հաջորդ հարցը պետք է լինի սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցությունների անցկացումը։ Գլխավոր խնդիրն այն է, թե կողմերը բավարար քաղաքական կամք կունենա՞ն այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մենք ցանկանում ենք նման լուծում գտնել այնքան, որքան և ցանկանում ենք, որ առաջընթաց գրանցվի մյուս ուղղություններով ևս՝ երկկողմ բանակցությունների ընթացքում։ Ես կարծում եմ, որ որքան շուտ սահմանը համաձայնեցվի, այնքան լավ կլինի, այնքան քիչ կլինի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- ասել է Ամիրբեկովը։

  • Կիսվել: