հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որքա՞ն աշխատավարձ են ստանում ԱԱԾ տնօրենը, ԶՈւ ԳՇ պետը և ոստիկանապետը

Որքա՞ն աշխատավարձ են ստանում ԱԱԾ տնօրենը, ԶՈւ ԳՇ պետը և ոստիկանապետը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը սահմանում է, թե որքան աշխատավարձ են ստանում պաշտոնատար անձինք:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի չափը:

Աշխատավարձը ներառում է նաև եկամտային հարկը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի աշխատավարձը կազմում է 562 հազար 190 դրամ:

Ոստիկանության պաշտոնյաների աշխատավարձերի չափը: Նշենք, որ նշված աշխատավարձը ներառում է նաև եկամտային հարկը։

Ոստիկանության պետի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:
Ոստիկանության պետի առաջին տեղակալի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:
Ոստիկանության պետի տեղակալինը՝ 562 հազար 190 դրամ:

ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնյաների աշխատավարձերի չափը: Նշենք, որ նշված աշխատավարձը ներառում է նաև եկամտային հարկը։

ԶՈւ գլխավոր շտաբի պետի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:

ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:
ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալինը՝ 562 հազար 190 դրամ:

 

  • Կիսվել: