երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Քննիչները այս պահին փորձում են խուզարկել Նաիրա Զոհրաբյանի ԱԺ գրասենյակը

Քննիչները այս պահին փորձում են խուզարկել Նաիրա Զոհրաբյանի ԱԺ գրասենյակը

Քննիչները այս պահին փորձում են խուզարկել Նաիրա Զոհրաբյանի ԱԺ գրասենյակը։ Այս մասին տեղեկանում են նրա ֆեյսբուքյան գրառումից, որում, մասնավորապես, ասվում է․

"Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։

Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։

Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։ Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ"։

  • Կիսվել: