Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 24-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:



