չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Որոշ քաղաքական ուժերը ֆեյքերով փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ․ Անդրանիկ Քոչարյան

Որոշ քաղաքական ուժերը ֆեյքերով փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ․ Անդրանիկ Քոչարյան

Չունենալով որևէ ազդեցություն և հենք իշխանության իրական կրողի՝ ժողովրդի մոտ, քաղաքական օրակարգ  ձևավորելու տոտալ լեգիտիմության բացակայության պայմաններում որոշ, ավելի շուտ՝ հանրահայտ քաղաքական ուժեր ֆեյքերի միջոցով փորձում են Հայաստանում ձևավորել կեղծ հանրային օրակարգ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 

Նրա խոսքով՝ աշխարհում տիրող համաճարակից ելնելով՝ հասարակական և քաղաքական կյանքը առավել քան երբևէ տեղափոխվել է վիրտուալ դաշտ։

Ըստ նրա՝ ֆեյքերի միջոցով տպագրվում են հոդվածներ, որոնց արձագանքում են հենց ֆեյքերը, իսկ սպասարկող մամուլը  արտատպում և ձևավորում է հանրային ֆեյք կարծիք․

 «Նրանք փորձում են ձևավորել վիրտուալ պսևդոժողովրդավարություն, որտեղ մարդուն փոխարինում է կեղծիքը»։

Նրա խոսքով՝ հայրենիքի և զինվորի գաղափարը ևս տեղափոխվում է վիրտուալ, ոչ իրական դաշտ և ի հետևանս ստեղծվում է կեղծված արժեհամակարգ։

«Ժողովրդավարության պայմաններում սա անթույլատրելի է, քանի որ ժողովրդի կամքն առաջնային է երկրի բոլոր ծրագրերն իրականություն դարձնելու և ապագայի հեռանկարը կերտելու գործում։ Իրական հայրենիքի, իրական մարդու և իրական զինվորի կերպարին զուգահեռ ծնվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմքեր և կփլուզվի առաջին իսկ հարվածից»,- ասել է պատգամավորը։

  • Կիսվել: