ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որեւէ հարթակում բանակցության չեղարկվելը ունի քաղաքական եւ ոչ քաղաքական բացատրություն. Վաղարշակ Հակոբյան

Որեւէ հարթակում բանակցության չեղարկվելը ունի քաղաքական եւ ոչ քաղաքական բացատրություն. Վաղարշակ Հակոբյան

Այս կամ այն հարթակում բանակցության կայանալը կամ չեղարկվելը ունի քաղաքական եւ ոչ քաղաքական բացատրություն. ԱԳՆ-ն հայտարարություն կտարածի եւ պաշտոնականից զատ այլ բացատրություն մի փնտրեք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեղարկվեց այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

Անդրադառնալով անկլավների թեմային, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ոչ մի բան Հայաստանի քաղաքացու թիկունքում չի եղել ու չի լինելու: Մենք գնում ենք հստակ խաղաղության եւ անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի: Սա չի նշանակում, որ որեւէ մեկը պետք է ՀՀ քաղաքացու շահը, Հայաստանի պետական շահը ստորադասի այլ ձեւակերպումների: Բացառված բան է: Դուք խոսում ենք ինչ-որ գյուղերի մասին, բայց ես չեմ լսել վերջին ժամանակահատվածում նման խոսակցություն»:

  • Կիսվել: