շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որ 100 հազար մարդ հավաքվի անհանազանդության ակցիաներին, ոստիկանությունն էլ կմիանա մեզ. Շարմազանով

Որ 100 հազար մարդ հավաքվի անհանազանդության ակցիաներին, ոստիկանությունն էլ կմիանա մեզ. Շարմազանով

Եկան ապօրինաբար սաղին բռնեցին տարան, ինչ բանակցենք իրենց հետ: Ակցիան շարունակում ենք, բայց նորից կգան կտանեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երևանում իրականացվող բողոքի անհանազանդությունների ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Ժողովուրդը պետք է այնքան շատ լինի, որ այս կարմիր, սև բերետների, Նիկոլին ու Ալիևին ծառայողների մտքով չանցնի ժողովրդին բերման ենթարկեն, որ 100 հազար մարդ հավաքվի, իրանք էլ են գալու Նիկոլին մերժեն, նենց չի իրանց ուշքը Նիկոլի համար գնումա»,- ասել է նա:

Շարմազանովը ընդգծեց, որ այս ակցիաները ընդիմության և իշխանության խնդիր չեն, որ չստացվի ասեն՝ դե տեսաք ընդիմությունն էր: «Ստեղ հայի ու թուրքի խնդիր է, սա Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է: Ես դիմում եմ ոստիկանությանը՝ տղերք օրենքը պահեք, ոչ թե Նիկոլին»,- նշեց նա:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Փակվել են, մասնավորապես, Սարյան, Թումանյան, Մոսկովյան, Աբովյան, Ռուբինյանց փողոցները, Կոմիտաս–Գյուլբենկյան խաչմերուկը։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։

Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

  • Կիսվել: