շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օքսֆորդի համալսարանում Թաթոյանը խոսել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականության մասին

Օքսֆորդի համալսարանում Թաթոյանը խոսել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականության մասին

Օքսֆորդի համալսարանում (University of Oxford) այսօր Գալուստ Գյուլբենկյան հայագիտության պրոֆեսորի հետ համագործակցությամբ տեղի ունեցած դասախոսության շրջանակում քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նապկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկայացրել եմ մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորությամբ պատճառած տառապանքների, ինչպես նաև 2024թ. փետրվարի 13-ին Հայաստանի զինծառայողների սպանությունների փաստերը: Քննարկվել են լուծումները:

Մեծ Բրիտանիա այցը կազմակերպվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի (Diocese of The Armenian Church of the United Kingdom & Ireland, Hovakim V Manukyan) հրավերով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: