երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլը արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀ նախագահը. Վազգեն Մանուկյան

Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլը արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀ նախագահը. Վազգեն Մանուկյան

Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլը արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀ նախագահը, որովհետեւ իր իրավասության տակ էր այդ հրամանագիրն ուղարկել ՍԴ, բայց չուղարկեց: Այս մասին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նա սկզբում հայտարարեց, որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, բայց երկրորդ անգամ նույնը չհայտարարեց: Կարծում եմ՝ ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը ճնշումների ենթարկվելով պետք է որոշումներ ընդունի, ո՞ւմ է պետք այդպիսի նախագահը»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը երկրորդական համարեց ՀՀ նախագահի հրաժարական պահանջելը. «Դբախտությունների առանցքը Նիկոլ Փաշինյանն է: Իրեն ծառայող շատ մարդ կա. մի նախագահ ավել, մի նախագահ պակաս, կարեւոր չի»:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե մնա Նիկոլ Փաշինյանին, նա շարունակելու է բանակը ջարդել. «Այնտեղ կլինեն հլու-հնազանդ իմքայլականներ եւ փսլնքոտ լակոտներ: Կհաջողվի նրա, թե ոչ, դա կախված է կորպուսի հրամանատարներից եւ այն մարդուց, ով  կփոխարինի Օնիկ Գասպարյանին»:

  • Կիսվել: