շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը կմնա կալանավորված

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը կմնա կալանավորված

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կմնա կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, մերժել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը ։Վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այս գործով կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։

  • Կիսվել: