ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք պետք է ցույց տանք, որ ուժեղ ենք, համապատասխան հակահարված կամ անդրադարձում ինչ-որ քայլերի ունակ ենք իրականացնելու. Տիրան Խաչատրյան

Մենք պետք է ցույց տանք, որ ուժեղ ենք, համապատասխան հակահարված կամ անդրադարձում ինչ-որ քայլերի ունակ ենք իրականացնելու. Տիրան Խաչատրյան

Եթե համապատասխան կազմակերպում չիրականացվի անվտանգության ապահովման, բանակի ուժեղացման, անհրաժեշտ խնդիրների կատարման, ունարկությունների մեծացման հետ կապված, պատերազմի հավանականությունը շատ մեջ է։ Այս մասին այսօր ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին առ այն, որ Սյունիքում կարող է արդյոք կրկնվել Արցախի ճակատագիրը։

Նրա խոսքով, վերջին մեկ տարում այդ ամենին ուղղված որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դա միանշանակ բավարար չէ.

«Մենք պետք է ցույց տանք, որ ուժեղ ենք, համապատասխան հակահարված կամ անդրադարձում ինչ-որ քայլերի ունակ ենք իրականացնելու: Եթե դա չիրականացվեց, միանշանակ շարունակությունը անցանկալի կլինի»,-ընդգծեց գեներալը:

Հարցին, թե Ադրբեջանը կստանա՞ իր համար այդքան ցանկալի միջանցքը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:

  • Կիսվել: