երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախնելու եք․ ԱԺ-ում ներկա ընդդիմադիրները լքեցին դահլիճը երբ Փաշինյանը հայտարարեց բացահայտում անելու մասին (տեսանյութ)

Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախնելու եք․ ԱԺ-ում ներկա ընդդիմադիրները լքեցին դահլիճը երբ Փաշինյանը հայտարարեց բացահայտում անելու մասին (տեսանյութ)

Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախնելու եք։ Այս մասին իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ԱԺ—ում ներկա ընդդիամդիրներին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանn ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց․

 «Անդրադառնամ, ձեր հայտարարությանը կետ առ կետ։ Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և ինքը խոստովանել է դրա մասին 2018թ-ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում և գործընթացը կանգնած է, որովհետև Ադրրբեջանի պահանջները անընդունելի են մեզ համար։ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին։ Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ՝ ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, բայց պայմանով, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի նման կարգավիճակ ունեցող միավոր՝ այսինքն Ադրբեջանի կազմում։ Եթե սա միացնենք Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, ապա կստացվի, որ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անընդունելի պահանջները»։

Ռուսատմյանը հավելեց, որ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացին, ինչին Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։

Ընդդիմադիր պատգամավերները Փաշինյանի ելույթի ժամանակ լքեցին դահլիճը այն պահին, երբ Փաշինյանը հայտարարեց բացահայտում անելու մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ պատգամավորները ծափերով ճանապարհեցին ընդդիմադիրներին։

Սիմոնյանն հայտարարեց ԱԺ նիստերի ընդիմուջում՝ նիստի վարման կարգը վերկագանգնելու համար։

  • Կիսվել: