հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ոմանք անհանգստացած են Արային Հարությունյանի ներկայությունից Սարդարապատում պարգեւտրման արարողությանը. Վահրամ Աթանեսյան

Ոմանք անհանգստացած են Արային Հարությունյանի ներկայությունից Սարդարապատում պարգեւտրման արարողությանը. Վահրամ Աթանեսյան

Օգոստոսի 28-ին Սարդարապատում պարգեւտրման արարողության խորհուրդը ոչ միայն տեղի ընտրության, այլեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ներկայությունն էր, որ ուղերձ էր հակառակորդին, բարեկամ երկրներին եւ միջազգային հանրությանն առհասարակ, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Երեւում է, ոմանք անհանգստացած են: Այլապես լրատվամիջոցներից մեկը տառացիորեն ժամեր անց չէր գրի, որ «Արայիկ Հարությունյանը ոչ միայն հնազանդորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլեւ ընդօրինակել է նրա գործելաոճը եւ պետությունը կառավարում է Ֆեյսբուքից՝ «լայվերի» ու գրառումների միջոցով, եւ «նրա որոշումներից շատերին ենթակաները տեղեկանում են սոցհարթակից»:

Օրինակ է բերվում Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնանկությունը: Մինչդեռ Արցախի նախագահի այդ որոշումը միայն հարգանքի է արժանի. թիմակիցն ազատվել է, որովհետեւ շրջանցել է պետության ղեկավարի հանձնարարականը, վարչակազմում աշխատանքի է նշանակել որդուն: Եւ ինչու՞ հանրությունն այդ մասին չտեղեկանա հենց նախագահի ֆեյսբուքյան էջից: Չէ՞ որ պետական կյանքի թափանցիկությունը բոլորիս ցանկությունն է:

Աշխատանքում թերացած պաշտոնյան նկատողություն է ստանում՝ նախագահն այդ մասին իրազեկում է անձամբ եւ նշում պատճառը՝ նախարարները եւ շրջանային վարչակազմի ղեկավարը խորհրդակցություն անցկացնելիս չեն պահպանել պարետի որոշմամբ սահմանված կարգը: Բայց երբ առկա է կանխատրամադրվածություն, ամեն ինչ ներկայացվում է հակառակ տրամաբանությամբ»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: