Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ելույթով։
Նախարարը բարձր է գնահատել Չինաստանի առաջնորդող դերը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունման գործում՝ ընդգծելով համատեղ հանձնառություններն ազգային քաղաքականությունների և գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը։ Նա կարևորել է տաղավարը՝ որպես կենսաբազմազանության պահպանության փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման հարթակ։
«Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է։ Թող այս տաղավարը դառնա այն վայրը, որտեղ միասին կշարունակենք այդ ճանապարհը»,- նշել է նախարարը։



