ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որպեսզի կարողանա իր խմբակցության պատգամավորներին ուղղորդել և այնպես անել, որպեսզի մենք զերծ մնանք նման իրավիճակներից. Հովհաննիսյան

Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որպեսզի կարողանա իր խմբակցության պատգամավորներին ուղղորդել և այնպես անել, որպեսզի մենք զերծ մնանք նման իրավիճակներից. Հովհաննիսյան

Սեյրան Օհանյանն ավելի լավ է կարողանա իրականացնել խմբակցության ղեկավարի իր ֆունկցիաները: Ես որքան, որ հասկանում եմ Սեյրան Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որպեսզի կարողանա իր խմբակցության պատգամավորներին ուղղորդել, նրանց հետ աշխատանքներ իրականացնել և այնպես անել, որպեսզի մենք զերծ մնանք նման իրավիճակներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և նշված հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը շեշտեց, որ ՔՊ խմբակցության պատգամավորները որևէ մեկի վրա առանց հիմնավորման չեն հարձակվում. «Մի միջադեպ է եղել այսքան ժամանակ ԱԺ-ում, որի հրահրողներն էլի նույն գործող անձնինք են եղել»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է միջադեպին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ամբողջ Հայաստանն է արդեն տեղյակ դեպքից, ես վարչապետի հետ չեմ խոսել, բայց վստահ եմ, որ խմբակցության ղեկավարը վարչապետի հետ մշտական կապի մեջ է»:

  • Կիսվել: