հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պայթեցման աշխատանքների հետևանքով նույն օրը՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

"Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար",- հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

 

  • Կիսվել: