շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանից. Ստոլտենբերգ

Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին: 

Ստոլտենբերգը թեմային անդրադարձավ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ:

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի իր պատերազմում»,-ասաց նա:

Ստոլտենբերգը հավելեց՝ մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այդ պատճառով էլ պետք է ոչ թե պակասեցնել, այլ ավելացնել աջակցությունն Ուկրաինային։

«Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանից»,-ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

  • Կիսվել: