երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողջունում եմ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը. Կոլոննա

Ողջունում եմ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը. Կոլոննա

Ցանկանում եմ ողջունել Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը, որը թույլ է տալիս Հայաստանին դառնալ Միջազգային քրեական դատարանի մաս։ Այս մասին հոկտեմբերի 3-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մյուս նշանների հետ մեկտեղ սա նույնպես շատ կարևոր նշան է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը վճռականորեն գնում է դեպի ժողովրդավարություն և խաղաղություն, քանի որ չկա խաղաղություն առանց արդարության։

Հայաստանին Ֆրանսիայի կապվածությունը շատ դարերի պատմություն ունի: Մեր երկու ժողովուրդներին կապում է իրական խորը բարեկամությունը, և Ֆրանսիան հպարտ է, որ Հայաստանի բարեկամն է և կարողացել է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու հայերին՛՛:

 

  • Կիսվել: