ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որ ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրվի. Ծառուկյան

Օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որ ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրվի. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպումներ է ունեցել Լոռու մարզի բնակիչների հետ:

Նա նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել երկրի անվտանգության հետ կապված խնդիրները, որպեսզի քաղաքացին լարված, անհանգիստ և մտահոգված չլինի:

Ծառուկյանն ասել է, որ ինքը երկրի անվտանգության հետ կապված խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնմամբ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Դրա լուծումը միանշանական պետք է լինի Ռուսաստանի հետ՝ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք, ինչ ասում էի այս վեց ամսվա ընթացքում: Ռուս և հայ զինվորները կողք կողքի սահմանը պահեն, որը ճանճ չանցնի այդ սահմաններից ներս:

Մեզ դա անհրաժեշտ է օդի ու ջրի պես, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրվի, որ լիարժեք վերջ դնենք այս ամեն ինչին, սահմանը ամուր լինի և հայ ու ռուս զինվորները միասնական սահմանը պահեն: Այդ դեպքում կկարողանանք լիարժեք ապահովել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը՛՛:

  • Կիսվել: