կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան

Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան

Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների հետ Եղեգնաձոր, Գորիս և Լաչինի միջանցքի մուտքի մոտ այցերին:

«Կարևոր էր տեսնել, որպեսզի կարողանանք պատմել, լսել նրանց պատմությունները, փոխանցել դրանք, լաց լինել նրանց հետ: Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից, երկարատև ահաբեկումից»,- նշել է դիվանագետը:

  • Կիսվել: