կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա. Տարոն Չախոյան

Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա. Տարոն Չախոյան

Գրանադայում ձեռք բերված պայմանավորվածութուններով, հայտարարություններով ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա։ Անկլավներ, միջանցք հանձնելու մասին ֆեյք լուրեր տարածողները դեմ են ձեռք բերված պայմանավորվածութուններին, հետևաբար դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա»,- գրել է նա:

  • Կիսվել: