ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ոչ»-ի քարոզչական խումբը կարող է ձևավորվել յոթօրյա ժամկետում. Տիգրան Մուկուչյան

«Ոչ»-ի քարոզչական խումբը կարող է ձևավորվել յոթօրյա ժամկետում. Տիգրան Մուկուչյան

Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխոթւյունների հանրաքվեի քվեարկության ժամանակ դեմ քվեարկած պատգամավորները կամ պատգամավորը, ըստ օրենքի, պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ոչ»-ի քարոզչական կողմ ձևավորելու համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանում հանրաքվե անցկացնելու որոշման նախագծին դեմ է քվեարկել միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը:

«Եթե յոթ օրերի ընթացքում չեն դիմում և «Ոչ» քարոզչական կողմ չի ձևավորվում, ապա յոթօրյա ժամկետն ավարտվում է ու հիսուն քաղաքացիներից ձևավորված խումբը կարող է դիմել և գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն», -տեղեկացրեց Մուկուչյանը:

Նա նաև ընդգծեց, որ ըստ օրենքի պետք է ձևավորվի միայն մեկ «այո» և մեկ «ոչ» քարոզչական խումբ:

  • Կիսվել: