հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տիգրան Մուկուչյանը` Առուշ Առուշանյանի պաշտոնավարման արգելքի մասին

Տիգրան Մուկուչյանը` Առուշ Առուշանյանի պաշտոնավարման արգելքի մասին

Ընտրական գործընթացի ցանկացած փուլում կարող են խախտումներ ի հայտ գալ, սակայն իրավունքի տարրական պահանջ է, որ այդ ամենը պետք է արձանագրել, արագ արձագանքման համար համապատասխան դիմումներ ներկայացնել հանձնաժողովներին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Վեդիի ընտրություններին:   

«Վեդի խոշորացված համայնքի հետ կապված ընտրությունների նախապատրաստական փուլում դիմումներ չեն ստացվել: Քվեարկության օրը մենք հետևել ենք ԶԼՄ-ների հաղորդումներին և ցանկացած նյութի հետ կապված եղել է օպերատիվ արձագանք, որը գուցե այդքան էլ տեսանելի չի եղել , բայց ցանկացած հանգամանք, որը հրապարակվել է, եղել է հանձնաժողվի ուշադրության կենտրոնում: Քվերակության օրը և քվեարկության ավարտից հետո դիմումներ չենք ստացել, վերահաշվարկի դիմումներ ևս չեն եղել»:  

Անդրադառնալով Գորիսի համայնքապետի հետ կապված դատարանի որոշմանը, ըստ որի՝ Առուշ Առուշանյանը չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ՝ Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ն այն մարմինը չէ, որը կարող է գնահատական տալ որևէ դատական ակտի, առավել ևս դատարանի ձևավորված դիրքորոշմանը:

«Կա դատական ակտ, այդ դատական ակտն ունի բողոքարկման ընթացակարգեր և դրա վերաբերյալ անգամ որպես իրավաբան կոռեկտ չեմ համարում տեսակետ կամ կարծիք հնչեցնել առավել ևս, որ այդ առնչությամբ կարծիք հնչեցնելը ԿԸՀ-ի տիրույթից դուրս է»:

  • Կիսվել: