շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությանը չճանաչելու պատճառով Սամանթա Փաուերը որդուն ծննդաբերել է երկու շաբաթ շուտ` ապրիլի 24-ին

Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությանը չճանաչելու պատճառով Սամանթա Փաուերը որդուն ծննդաբերել է երկու շաբաթ շուտ` ապրիլի 24-ին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից իր նախընտրական խոստումը չկատարելը և Հայոց ցեղասպանությունը չճանաչելը շատ մեծ հոգեկան ապրումներ են պատճառել նրա նախկին զինակից Սամանթա Փաուերին, որը այդ ապրումների պատճառով որդուն` Դեկլանին ծննդաբերել է երկու շաբաթ շուտ` ապրիլի 24-ին:

Բայդենի վարչակարգում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում առաջադրված Փաուերը թվիթերյան իր գրառումներում պատմել է ԱՄՆ տարբեր վարչակազմերի վերաբերմունքի մասին Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: «Կիսվում եմ անձնական մտորումներով՝ Բայդենի անսահման հուզիչ այս որոշման հետ կապված՝ վերջապես ճանաչել Հայկական ցեղասպանությունը։ Քառորդ դար առաջ ես սկսեցի ուսումնասիրել 20-րդ դարի հիմնական ցեղասպանությունները: Իմ ուսումնասիրությունը, բնականաբար, սկսվեց օսմանյան սպանդից և ես հայտնաբերեցի, թե ինչպես է Ռաֆայել Լեմկինը 1944 թ-ին ուղեգծել «ցեղասպանություն» եզրույթը ` հիմք ընդունելով հայերի մասսայական ոչնչացումը»,- գրել է Փաուերը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում հայկական համայնքի ձևավորմանը` նա գրել է. «Ամերիկահայերն ամենաշատը ցանկանում էին, որ Սպիտակ տունը ճանաչեր ցեղասպանությունը: Երբ ես 2005 թ-ին աշխատում էի Օբամայի հետ Սենատում նա մի հզոր նամակ գրեց պետքարտուղար Ռայսին` կոչ անելով Բուշին ճանաչել ցեղասպանությունը: Երբ Օբաման այն ժամանակ առաջադրվեց նախագահի պաշտոնում, նա խոստացավ ճանաչել այն: Բայց Օբաման չկատարեց այս խոստումը: Իմ հուշագրության «Ապրիլի 24-ը» գլխում նկարագրում եմ նրա հիմնավորումները կապված Իրաքից զորքերի դուրսբերումը բարդացնելու, Հայաստան-Թուրքիա խաղաղության գործընթացը խափանելու մտավաղությունների հետ: Ճանաչման համար պայքարելով՝ ես ցնցվեցի այդ որոշումից, և մի քանի շաբաթ շուտ ծննդաբերեցի, ու իմ որդին՝ Դեկլանը, ծնվեց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը։ Նա այսօր դարձավ 12 տարեկան»,- գրում է Փաուերը։

Հաջորդ շանսը Ցեղասպանությունը ճանաչելու 2015-ին էր, երբ Հռոմի պապը ճանաչեց այն։ Սակայն ԴԱԵՇ-ի դեմ պատերազմի շարունակման ֆոնին Պենտագոնն անհանգստացավ թուրքական բազաներ մուտքը կորցնելու կապակցությամբ: Եվ Օբամա նորից դրժեց իր խոստումը: Այնուհետ ես ու այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներկա էինք Վաշինգտոնի տաճարում անցկացվող պատարագին: Այդ գիշեր Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ լինի այդ դիրքում (ԱՄՆ նախագահ․-խմբ․), ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այսօր, որպես Միացյալ Նահանգների Նախագահ, նա արեց հենց դա»,- գրել է Փաուերը:

  • Կիսվել: