հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ո՞նց կարելի է գնալ փողոց, փողոցում պայքարել, որպեսզի  տաճարը հաղթի փողոցին. այսինքն տաճա՞րն է եկել փողոց. Ռուբինյան

Ո՞նց կարելի է գնալ փողոց, փողոցում պայքարել, որպեսզի տաճարը հաղթի փողոցին. այսինքն տաճա՞րն է եկել փողոց. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նաև չի հասկանում՝ ինչ է նշանակում ընդդիմադիրների այն խոսույթը, թե «տաճարը կհաղթի փողոցին», կամ՝ «եռագույնն էլ՝ սև ու սպիտակին»:

«Ես լավ չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է գնալ փողոց, փողոցում պայքարել, որպեսզի  տաճարը հաղթի փողոցին: Այսինքն տաճա՞րն է եկել փողոց, թե փողոցն են ուզում տանել տաճար»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հետո ասում են՝ եռագույնը պետք է հաղթի սեւ ու սպիտակին: Հիմա եռագույնը կհաղթի՞, թե՞ մանուշակագույնը, անգույնը: Փաստն այն է, որ եթե մենք քննարկում ենք այս լեզվբանական հարցերը, նշանակում է իրական օրակարգ չկա, որ պետք է քննարկենք:

Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջանում քննարկել «տաճարը կհաղթի փողոցին» արտահայտությունը: Որովհետև իրական բովանդակություն չկա, որովհետև չգիտենք՝ իրենք ինչ քաղաքականություն են վարում: Հետևաբար, միակ տեսանելի և շոշափելի քաղաքականությունը, որ ունեն, հետևյալն է. իրենք ցանկանում են՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, իրենք գան իշխանության:

Հիմա մեր դիրքորոշումն էլ այն է, որ, ո՛չ, նախ՝ իրենք իշխանություն չեն ստանալու մեզնից, երկրորդ՝ իրենք կարող են ստանալ իշխանություն ժողովրդից, եթե մասնակցեն հերթական խորհրդարանական ընտրություններին, ժողովորդն էլ համարի, որ իրենց պետք է քվե տա»,- ասաց նա:

  • Կիսվել: