չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Նուբարաշենում» հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված քաղաքացիներին. Աբրահամյան

«Նուբարաշենում» հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված քաղաքացիներին. Աբրահամյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Շուրջ 2 տասնյակ կալանավորված անձանց տեսակցությունն էլ իշխանությունը փակել է:

Թե մինչև ուր են գնում մարդ բռնելով կամ բռնության ենթարկելով՝ դժվար է ասել, բայց որ սրանք իրենց վերջին «զենքերն» են օգտագործում՝ արդեն ակնհայտ է»,- հավելել է նա:

  • Կիսվել: