հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի». Ալիև

«Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանից ակնկալում է ստանալ ժամկետներ, թե երբ կգործարկվի, իր խոսքով, ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը, և մենք կդադարեցնենք: Այսօր նույնն եմ ասում՝ ՛՛:

Ալիևը նաև ասել է, որ իրենք ՛՛ինչ ուզում են, դրան հասնում են՛՛: Նա հավելել է. ՛՛Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով, բանակցությունների և փոխըմբռնման եղանակով՛՛:

  • Կիսվել: