ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նրանք նեղսրտում էին, որ ես մունաթ եմ գալիս, մեղադրական տոնով եմ խոսում․ Միրզոյանը՝ ընդդիմադիրների հետ փակ հանդիպման մասին

Նրանք նեղսրտում էին, որ ես մունաթ եմ գալիս, մեղադրական տոնով եմ խոսում․ Միրզոյանը՝ ընդդիմադիրների հետ փակ հանդիպման մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց ՀՀ ԱԳ նախարարին մեկնաբանել երեկվա ԱԺ փակ քննարկումից հետո ընդդիմադիրներից մեկի խոսքերը, որ նախարարը շատ վախեցած էր։

«Երբ պատասխանում էի ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, որ ես մունաթ եմ գալիս, մեղադրական տոնով եմ խոսում, սակայն չեմ հիշում, որ ինչ–որ մեկն ասեր` էս ինչ վախեցած եք խոսում, պարոն Միրզոյան, նաև շնորհակալություն էին հայտնում ինձ»,- հայտարարեց նախարարը։

Տպավորություն է ստացել, որ նրանք էլ են ընդունում ՀՀ սահմանի գոյությունը, նրանցից ոմանք գիտեին նաև, թե այդ սահմանը որտեղով է անցնում։

Ըստ մամուլի տեղեկությունների` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր ասել, որ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ վախեցած է եղել։

  • Կիսվել: