ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նպատակ ունենք, որ սեպտեմբերից հանրակրթական դպրոցները վերականգնեն աշխատանքը նորմալ պայմաններում՝ որոշակի կանոններով․ ՀՀ պարետ

Նպատակ ունենք, որ սեպտեմբերից հանրակրթական դպրոցները վերականգնեն աշխատանքը նորմալ պայմաններում՝ որոշակի կանոններով․ ՀՀ պարետ

Մեր նպատակն է լինելու անել հնարավորը, որ սեպտեմբերից սկսած հանրակրթական դպրոցները վերականգնեն աշխատանքը ոչ թե առցանց, այլ նորմալ ռեժիմով, այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Նա տեղեկացրեց, որ դպրոցներում աշխատանքը կկազմակերպվի որոշակի կանոններով։

«Այս պահի դրությամբ սահմանվում են կանոններ հանրակրթության ոլորտում, որոնք հնարավորություն կտան նորմալ կազմակերպել աշխատանքը», -հավելեց Ավինյանը։

  • Կիսվել: