ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոյեմբերին Բելառուսում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Նոյեմբերին Բելառուսում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Նոյեմբերին Բելառուսում տեղի կունենան Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը։ Այս մասին «Բելառուսն այսօր» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի տեղակալ, գնդապետ Դմիտրի Ռյաբիխինը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նոյեմբերին Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա պաշտպանության նախարարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների և պետական ​​անվտանգության քարտուղարների համատեղ նիստը։ Եվ կանցկացվի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը մեր պետության ղեկավարի գլխավորությամբ»:

Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

 

  • Կիսվել: