ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ ՀՀ-ն կարող է իր շահն առաջ տանել. Աբրահամյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ ՀՀ-ն կարող է իր շահն առաջ տանել. Աբրահամյան

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եւ այն կետը, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, հասարակության 1-2 %-ն է կարդացել, շատերը նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձրել: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում անցկացվող քննարկման ժամանակ ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել, կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում: Այն կետում, որում սահմանված է այլընտրանքային ճանապարհ, սահմանված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որոնք ապահովում են միջանցքի ապահովությունը, պետք է դուրս գան Բերձորից եւ գնան Ադրբեջանի կողմից սահմանված գծում տեղակայվելու:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշվում է, որ կողմերի համաձայությամբ պետք է հաստատվի նախագիծ, մինչեւ երեք տարվա ժամկետով ստեղծվի այլընտրական ճանապարհ, եւ մնացած գործողություններն ըստ դրա իրականացվեն:

Ոչ մի տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի, պետք է կառուցվի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձոր, Աղավնո եւ Սուս գյուղերը: Հայաստանի իշխանությունների կամքից եւ որոշումից էր կախված, թե այդ նախագիծը ինչպես կհաստատվի, եւ դրա արդյունքով Բերձոր քաղաքը եւ հարակից գյուղերը չեն հայտնվի ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ՛՛:

Աբրահամյանը նշեց նաեւ, որ շատ հաճախ հղում է արվում նոյեմբերի 9-ի այն դրույթներին, որոնք միայն Հայաստանի պարտավորությունների մասին են, սակայն չի խոսվում Ադրբեջանի պարտականությունների մասին:

՛՛Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել: Բայց այս իշխանությունների դեպքում խոսել հայկական շահի մասին՝ ավելորդ է՛՛,-կարծիք հայտնեց նա:

  • Կիսվել: