չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նորմալ իշխանությունը մարդկանց չէր թողնի մենակ, կընդուներ խնդիրն ու կլուծեր այն․ Միքայել Մինասյան

Նորմալ իշխանությունը մարդկանց չէր թողնի մենակ, կընդուներ խնդիրն ու կլուծեր այն․ Միքայել Մինասյան

Հայ ժողովուրդը հիմա ունի 2 թշնամի Իլհամ Ալիեւը եւ  կորոնավիրուսը. այդտեղ էլ Փաշինյանը փորձեց անել իր սիրած գործը, փորձեց պայմանավորվել թշնամու հետ մենակ թողնելով հայ ժողովրդին թշնամու հետ:  Այս մասին ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀնախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:

Խոսելով առողջապահության նախարարի գործունեության մասին՝  Միքայել Մինասյանը նշեց, որ նա համակարգում նշանակել է իր ընկերներին՝ այն դարձնելով կոռումպացված, վատացրեց հարաբերությունները հարևան Վրաստանի հետ:

Անդրադառնալով արտակարգ դրության ընթացքում Ազգային ժողովի գործունեությանը՝ նա նշել է, որ ոչ մի օրենք կամ գործողություն չի արվել այս ճգնաժամի հետ կապված:«Լանզարոտի պայմանագիրը, որին դեմ էր հանրությունը, արդյոք պետք էր անցկացնել արտակարգ դրության պայմաններում: Դուք այդ օրենքը անցկացրել եք, որովհետև ձեր պատվիրատուները հրամայել են»,-ասաց նա:

Ըստ Մինասյանի որ կան պաշտոնյաներ, որոնք ուղղակի չկան այս օրերին, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Նորմալ իշխանությունը մարդկանց չէր թողնի մենակ, կընդուներ խնդիրն ու կլուծեր այն»,-ասաց Միքայել Մինասյանը՝ նշելով, որ այժմ, երբ ամբողջ աշխարհն արդեն դուրս է գալիս ճգնաժամից, Հայաստանը նոր է մտնում:

«ՀՀ իշխանությունները ոչ միայն պատասխանատու են մահերի համար, այլև մեզ խայտառակեցին, դարձանք երրորդ կարգի երկիր՝ страна-изгой, Նիգերիային էլ ենք անցել թվերով, ամոթ է»,-ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը:

Նա նշեց, որ չկա ուրիշ մեղավոր, բացի Նիկոլ Փաշինյանից:

«Նա համար մեկ և միակ մեղավորն է, ոչ նախարարը, ոչ փոխվարչապետը, որովհետև նրանք կամակատար են և հիմա կատարում են ամենաամոթալի հրահանգը. Սկսվել է օպերացիան՝ «ժողովուրդն է մեղավոր»:

  • Կիսվել: