ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նորից նույն դիսկուրսը, նորից պատրանքներ թուրքի մասին, սխալներից դասեր չքաղելու անվերջանալի շրջապտույտ․ իմքայլական նախկին պատգամավոր

Նորից նույն դիսկուրսը, նորից պատրանքներ թուրքի մասին, սխալներից դասեր չքաղելու անվերջանալի շրջապտույտ․ իմքայլական նախկին պատգամավոր

Իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանն իր գրառմամբ անդրադարձել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակներին, մասնավորապես, նշելով․
 
"Դեժավյու...
Նորից նույն դիսկուրսը, նորից պատրանքներ թուրքի մասին, սխալներից դասեր չքաղելու անվերջանալի շրջապտույտ:
 
Երկարատև խաղաղությունը «նվեր» չեն տալու մեզ, այն վաստակել է պետք, թուրքը երբեք լավ չի դառնալու՝ խաղաղությունը պարտադրելուն պատրաստվել է պետք: Մենք մեր հողի վրա ապրելու իրավունքը միշտ պիտի պատրաստ լինենք պաշտպանել, որվհետև «առաջադեմ» աշխարհը միշտ էլ բավարարվելու է «դատապարտելով»…
 
Հաղթանակի ձգտումը չի կարող «հետադիմական» լինել:
Ես իմ որդիներին հաղթանակի եմ պատրաստում ու իրենք Հաղթելու են:
Փառք Հայոց Բանակին, որի հաղթանակի կենացը մենք դեռ խմելու ենք":

  • Կիսվել: