ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղի է ունեցել «Միացյալ Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը

Տեղի է ունեցել «Միացյալ Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր, ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Միացյալ Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ է ընտրվել Երվանդ Թարվերդյանը:

«Հաջողակ գործարար է, հասարակական ակտիվ գործիչ», -համագումարում այսպես ներկայացրին Երվանդ Թարվերդյանին:

««Միացյալ Հայաստան» կուսակցության նպատակը ստեղծված բարդ իրավիճակում ազգը համախմբելն է՝ ստեղծելով հզոր հայրենիք՝ ազատ քաղաքացիներով ու ամուր բանակով: «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադրումը հերթական մոդայիկ երևույթը չէ, այլ ինքնաբուխ անհրաժեշտություն», -կուսակցության համագումարում ունեցած ծրագրային ելույթում հայտարարեց Երվանդ Թարվերդյանը:

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը հավակնում է մասնակցել հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կայանան: «Ավելին, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Հայաստանում այսուհետև կայանալիք բոլոր համապետական ընտրություններին: Մենք երկրի կառավարման մեջ ունենալու ենք լայն մասնակցություն», -հայտարարել է նա:

Բացի այդ, ըստ նորաստեղծ կուսակցության նախագահի, կուսակցությունը ներկայացված է լինելու Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում և եվրոպական շատ երկրներում:

 

  • Կիսվել: