երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արթուր Դավթյանի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել․ Գոռ Աբրահամյան

Արթուր Դավթյանի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել։ Այս մասին հայտարարել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունը։ Նա, մասնավորապես, գրել է․

««Իրավունք» թերթը հրապարակել, իսկ առանձին լրատվամիջոցներ այսօր տեղեկատվություն են տարածել այս մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործի հետ կապված մեծ ճնշում է գործադրվում և որի նպատակով, իբրև թե, տուժողի հաղորդման հիման վրա վերաբացվել է գլխավոր դատախազի հարազատներին վերաբերող ինչ-որ քրեական գործ:

Հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Նախ՝ նման քրեական գործ չկա, բացի այդ ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել:

Արթուր Դավթյանը գործում է լիովին անկաշկանդ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրության իրեն վերապահված իրավասությունների, լիազորությունների վրա և առաջնորդվելով բացառապես օրենքով»:

  • Կիսվել: