ՀՀ գլխավոր դատախազությունից արձագանքել են պաշարված Լենինգրադի հուշարձանի պղծման դեպքին
ՀՀ գլխավոր դատախազությունից արձագանքել են պաշարված Լենինգրադի հուշարձանի պղծման դեպքին։ InfoPort.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ դատախազությունը ստացել է Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի դիմումը, որը վերաբերում է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված երևանյան հուշարձանի պղծմանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է դիմումը, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,– նշեցին գերատեսչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում պղծել են պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը։ Դեպքի առնչությամբ Հայաստանում Ռուսական տան (Россотрудничество) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նամակ է հղել գլխավոր դատախազին։
Ավելի ուշ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկի հրահանգով գործ է հարուցվել նշված դեպքի առթիվ։