շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի բացարձակ գավաթակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի բացարձակ գավաթակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել է 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյան հավաքել է 15,166 միավոր և գրավել 1-ին տեղը։

Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձել է աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: