չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Նիկոլայ Սարիբեկյանը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Նիկոլայ Սարիբեկյանը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Նիկոլայ Սարիբեկյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Այս մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում:

Սարիբեկյանը, մասնավորապես, գրել է.

«Սիրելի ընկերներ,
Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

 

  • Կիսվել: