կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ իր վարած քաղաքականության հետևանքով փոփոխությունների կենթարկվի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը։

«Մեկ տարի անց այս թիվը ոչ մի փոփոխության չի ենթարկվի, և այս թվի առանձնահատկությունը դրա մեջ է։ Այն հենված է լեգիտիմության հենքի վրա, մենք հասկանում ենք, որ պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ Հայաստանի Հանրապետության համար»,- պատասխանեց Փաշինյանը։

  • Կիսվել: